Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները

19:20, 18 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել են, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում  երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։


© 2009 ARMENPRESS.am