Բայդենը ժամանել է Իսրայել

18:47, 13 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը չորեքշաբթի վայրէջք է կատարել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում, որտեղ այս պահին սկսվում է ամերիկացի առաջնորդի դիմավորման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բայդենին դիմավորում են Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական կառավարության այլ նախարարներ:

Բայդենը երեքշաբթի օրը սկսել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին շրջագայությունը Մերձավոր Արևելք։ Հուլիսի 13-ից 16-ը նա կայցելի Իսրայել, Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:


© 2009 ARMENPRESS.am