Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Թեհրանում

15:04, 12 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  Թեհրան կատարելիք այցի մասին տեղեկությունը, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Տեղեկության համաձայն՝ Պուտինը բանակցություններ կունենա ոչ միայն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, այլեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Եռակողմ հանդիպումից բացի, իհարկե, կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։ Երեկ մենք զեկուցել ենք Պուտինի և Էրդողանի առաջիկա բարձր մակարդակի շփումների մասին, և այդ հանդիպումը նույնպես տեղի կունենա այնտեղ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 


© 2009 ARMENPRESS.am