«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հույսեր է կապում Կոնֆերենցիաների լիգայի երևանյան խաղի հետ

10:23, 8 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը դժգոհ է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում կրած պարտությունից:

«Իհարկե, գրանցված արդյունքից գոհ չեմ: Ամեն դեպքում, մենք պարտավոր էինք գոնե մեկ գնդակ խփել: Ունեինք երեք իրական պահ, որոնցից գոնե մեկը պետք է գոլի վերածեինք: Երկրորդ կեսում վտանգն ավելի շատ էր, քանի որ մրցակիցը հակագրոհներով էր խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Ոսկանյանը:

Մարզչի խոսքով` Երևանում մեկ շաբաթ անց կայանալիք հանդիպմանը «Արարատ»-ը դեռևս հնարավորություններ ունի բեկելու դիմակայության ընթացքը:

Երևանի «Արարատ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում  հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա»-ին։«Արարատ»-ը մեծ հաշվով ոչինչ չի կարողացել առաջարկել մրցակցին և զիջել է 2-0 հաշվով:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին, Երևանում։ Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։ 

 

 


© 2009 ARMENPRESS.am