Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել

19:38, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես, Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։


© 2009 ARMENPRESS.am