Նախատեսվում են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման վերաբերյալ իրազեկման այցեր ՀՀ մարզեր

18:34, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ նախատեսվում են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման վերաբերյալ իրազեկման այցեր ՀՀ մարզեր՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ նախատեսվում են իրազեկման այցեր ՀՀ մարզեր՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։

Հայաստանի բոլոր մարզեր այցերի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության, CARD-ի և ՊՈԱԿ-ի մասնագետները Հայաստանի համայնքների ղեկավարներին, տնտեսավարողներին և այլ շահագրգիռ մարմինների համապատասխան աշխատակիցներին կներկայացնեն ծրագիրը, հիմնախնդիրները, նպատակը, ակնկալվող արդյունքները, հարց ու պատասխանի միջոցով կտեղեկանան առկա մտահոգություններին և խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրազեկման այցերի ժամանակացույցը՝ ստորև։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրազեկման

Մարզ

Տարածաշրջան

Այցելության օր

Արագածոտն

Աշտարակ, Ապարան, Արագած, Թալին

08․07․2022   ժ 11։00

Արարատ

Արարատ, Արտաշատ, Մասիս

12․07․2022  ժ 11։00                            

Վայոց ձոր

Եղեգնաձոր, Վայք

15․07․2022  ժ 14։00

Տավուշ

Իջևան, Նոյեմբերյան, Տավուշ

18․07․2022  ժ 14։00     

Արմավիր

Արմավիր, Բաղրամյան, Էջմիածին

22․07․2022  ժ 11։00

Գեղարքունիք

Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս,

27․07․2022   ժ 11։00

Լոռի

Վանաձոր,  Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Գուգարք, Տաշիր

28․07․2022  ժ 14։00

Սյունիք

Գորիս, Կապան, Մեղրի, Սիսիան

10․08․2022   ժ 10։00

Կոտայք

Կոտայք, Հրազդան, Նաիրի

11․08․2022   ժ 11։00

Շիրակ

Գյումրի

15․08․2022     ժ 10։00

Ախուրյան

15․08․2022     ժ 12։00

Արթիկ

16․08․2022     ժ 10։00

Անի

16․08․2022     ժ 14։00

Ամասիա

17․08․2022     ժ 10։00

Աշոցք

17․08․2022     ժ 14։00


© 2009 ARMENPRESS.am