Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները հերթական հեռախոսազրույցն են անցկացրել

16:57, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հերթական հեռախոսազրույցն են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցման համաձայն՝ կողմերը քննարկել են ուկրաինական հացահատիկի արտահանման, «Ժիբեկ ժոլի» նավի շուրջ զարգացումները, ինչպես նաև իրավիճակի հետ կապված այլ հարցեր:

Չավուշօղլուի  ու Կուլեբայի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել  հունիսի 30-ին։

 


© 2009 ARMENPRESS.am