Հայտնի են ֆուտզալի ընտրանու մրցակիցներն ԱԱ-ի հիմնական փուլում

16:20, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության հիմնական փուլի վիճակահանությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Չեխիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ։

Հիմնական խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն 2022 թվականի աշնանը։ Խաղացանկը կհրապարակվի մի փոքր ուշ։

 


© 2009 ARMENPRESS.am