Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռանալու որոշման մասին

15:56, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորիս Ջոնսոոնը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առանջնորդի պաշտոնից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հայտարարել Է մինչեւ նոր ընտրությունները Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ Պահպանողական կուսակցությունը գլխավորելու մտադրության մասին:

Քաղաքական գործիչը խոստացել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կպաշտպանի Ուկրաինան նաեւ իր պաշտոնաթողությունից հետո «այնքան երկար, որքան պահանջվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am