ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

14:23, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հուլիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել:

Դեսպան Վիլավան Յապոհերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը:


© 2009 ARMENPRESS.am