Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հրաժարական ներկայացրել. բրիտանական ԶԼՄ-ներ

12:41, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնի հրաժարականի մասին հայտնել են ITV-n, Sky News-ը, The Times-ը:   

Sky News-ը հաղորդում է, որ Ջոնսոնը հրաժարականի մասին հայտարարություն է նախապատրաստում: Հրաժարականից հետո նա կշարունակի կատարել երկրի վարչապետի պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի ընտրությունը: 

Դաունինգ Սթրիթից լրատվամիջոցին հայտնել են, որ օրվա ընթացքում Բորիս Ջոնսոնը ժողովրդին ուղղված ուղերձով հանդես կգա: 


© 2009 ARMENPRESS.am