Ալժիրի նախագահը հանդես է եկել ԱՊԼ-ի գագաթնաժողովին բոլոր ղեկավարների մասնակցության օգտին

11:56, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը, որը նախատեսված Է նոյեմբերի 1 – 2-ն Ալժիրի մայրաքաղաքում, պետք Է համախմբի արաբների շարքերը նրանց վրա արտաքին ճնշմանը հակազդեու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՍԱՆԱ գործակալությունը, հուլիսի 6-ին հայտարարել Է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ալժիրը ձգտում Է այն բանին, որպեսզի առանց բացառության բոլոր արաբական երկրները մասնակցեն հանրակցության առաջիկա գագաթնաժողովին,- ընդգծել Է Թեբունը:- Բարձր մակարդակի հանդիպումը պետք Է լինի համապարփակ եւ ներառական, ինչը թույլ կտա միջարաբական հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն»: Ըստ գործակալության տեղեկատվության՝ կայացած զրույցի ընթացքում Ալժիի ղեկավարն «ամենաջերմ ողջույններն» Է հաղորդել «Սրիայի նախագահ Բաշար Ասադին»:

Նա հիացմունք Է հայտնել «սիրիացի ժողովրդի տոկունության, ահաբեկչության դեմ պատերազմում նրա հաջողությունների եւ դավադրությունների դեմ հանդիման ինքնիշխանության պաշտպանության առիթով»: Իր հերթին Միքդադը , որը գլխավորում Է Սիայի պատվիրակությունն Ալժիրի անկախության 60-ամյակի տոնակատարությանը, նշել Է «արաբների ջանքերի միավորման անհրաժեշտությունն Արեւմուտքի գերիշխանությանը հակահարվածի համար: Հուլիսի 2-ին Բեյրութում կայացել Է ԱՊԼ-ի կոնսուլտատիվ խորհրդակցություն արտաքին գործերի նախարարների մակարդակով, որը նվիրված Էր Ալժիրում տարածաշրջանային հանրակցության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստմանը:

Ինչպես լրագրողներին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը, Սիրիան «նիստին չի հրավիրվել, քանի որ նրա անդամակցությունը ԱՊԼ-ին սառեցված Է 2011 թվականից»: Եգիպտացի դիվանագետը պարզաբանել Է, որ հանրակցության շարքեր վերադառնալու համար Դամասկոսը պետք Է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձեւը, որը համարվում Է սիրիական ճգնաժամի կարգավորման ճանապարհային քարտեզը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am