Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

11:16, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն: Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Սարուխանյանին:

Սարուխանյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն երդմամբ ստանձնեց մանդատը:

Կարեն Սարուխանյանը խորհրդարանում փոխարինում է Արթուր Դավթյանին: Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, նա ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

 


© 2009 ARMENPRESS.am