Հայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին

09:55, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 


© 2009 ARMENPRESS.am