Կայացել է Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացումը

21:59, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է Հայ-նիդերլանդական գործարար օրերի բացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է որ միջոցառմանը ներկայացվել են Նիդերլանդների տնտեսական հետաքրքրությունները Հայաստանում, նիդերլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ներդրումային կարողությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման շրջանակում կայացել է նաև Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը։

 


© 2009 ARMENPRESS.am