Եվրահանձնաժողովի փոխնախագահը խոստացել է, որ ձմռանը էներգետիկայի հետ կապված խնդիրներ չեն լինի

20:24, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան այս ձմռանը էներգետիկ խնդիրներ չի ունենա, Եվրամիությունը պարզվեց,  շատ ավելի դիմացկուն է, քան շատերն էին սպասում: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին  ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը:

«Այս ձմռանը մենք լավ կլինենք»,- վստահեցրել է Սխինասը՝ խոսելով Եվրոպայի էներգետիկ բավարարվածության մասին։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն նույնիսկ աշխատում է անցանկալի սցենարի վրա,  եթե Ռուսաստանը դադարեցնի գազի արտահանումը։


© 2009 ARMENPRESS.am