Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

16:20, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 5-7-ն Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Իսպանիայի Թագավորությունում: Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:


© 2009 ARMENPRESS.am