Զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ

15:17, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 4-ին և 6-ին N զորամիավորման զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:

Հրամանատարները շնորհավորել են նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։


© 2009 ARMENPRESS.am