Զորամիավորումների ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է բարձրացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զգոնությունը

15:12, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 6-ին N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական ծառայությանն առնչվող այլ հարցեր:

Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զգոնությունը բարձրացնելու համար։


© 2009 ARMENPRESS.am