Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. մեկ մարդ մահացել է, կա 5 տուժած

09:54, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 6-ին ժամը 09:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին:

Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:


© 2009 ARMENPRESS.am