Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին

09:49, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով hուլիսի 7-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, նշելով, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև: 


© 2009 ARMENPRESS.am