Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ

20:28, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխաանքային այցն Իսպանիայի Թագավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 5-7-ն Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Իսպանիայի Թագավորությունում: Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:

Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


© 2009 ARMENPRESS.am