Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն»-ի ֆուտբոլիստ է

18:25, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Ադամյանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:

«Շատ ուրախ եմ այս ակումբին միանալու համար: Որոշեցի միանալ «Քյոլն»-ին, քանի որ այն հրաշալի ակումբ է, յուրօրինակ երկրպագուներով և քաղաքն էլ շատ եմ սիրում»,- ասել է Ադամյանը:

Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի կազմում հանդես կգա 23 համարի մարզաշապիկով:

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում «Քյոլն»-ը զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը և կմասնակցի Կոնֆենցիաների լիգայի խաղարկությանը: 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ից կվերադառնա «Հոֆենհայմ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը: Սարգիս Ադամյանն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է բելգիական «Բրյուգե» ակումբում, որի կազմում դարձել է Բելգիայի չեմպիոն: «Բրյուգե»-ի կազմում Ադամյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:


© 2009 ARMENPRESS.am