ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ ունի

17:10, 5 Հուլիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստոֆ Գալտյեն: Ակումբի և մարզչի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: Գալտյեի նախորդ ակումբը «Նիցցա»-ն էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ՊՍԺ-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին: Պոչետինոն փարիզյան ակումբի ղեկը ստանձնել էր 2021 թվականի հունվարին։ Արգենտինացու ղեկավարությամբ թիմը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։


© 2009 ARMENPRESS.am