ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

16:48, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի հետ G-20-ի  նախարարների հանդիպման հարթակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի պաշտոնյաներին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս շաբաթ Բալիում կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիին՝ աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունները ներկայացնող նախարարների հանդիպման շրջանակներում:

Բլինկենը և Չինաստանի ԱԳ նախարարը կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը։


© 2009 ARMENPRESS.am