Չինաստանի նախագահը մերժել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը

16:12, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը՝ COVID-19 համաճարակի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Նշվում է, որ ՌԴ նախագահը հրավերն արել է 2022 թվականի հունիսի 15-ին՝ Սի Ծինփինի  ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Ի պատասխան Չինաստանի նախագահն ասել է, որ հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մոտ ապագայում դժվար կլինի Ռուսաստան այցելել։ Հայտնի է, որ Չինաստանի առաջնորդը 2020 թվականի հունվարի վերջից չի այցելել արտասահմանյան երկրներ։


© 2009 ARMENPRESS.am