ՊՍԺ-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին

15:08, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հեռացման պատճառները չեն նշվում:

Պոչետինոն փարիզյան ակումբի ղեկը ստանձնել էր 2021 թվականի հունվարին։ Արգենտինացու ղեկավարությամբ թիմը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։


© 2009 ARMENPRESS.am