Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունների վավերացման մեկնարկի մասին

13:16, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 5-ին հայտարարել է դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք պաշտոնապես կստորագրենք անդամակցության արձանագրությունները, սա սկիզբ կտա վավերացման գործընթացին»,- ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են նպաստել ընդհանուր անվտանգության ապահովմանը»։

Ակնկալվում է, որ ստորագրումից հետո Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները վավերացման կներկայացվեն Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամների կողմից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։

Դաշինքին անդամակցելու արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա են եղել Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Անն Լինդեն և Պեկկա Հաավիստոն։

 

 


© 2009 ARMENPRESS.am