Արցախի գլխավոր դատախազը կառավարությանն առաջարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր մշակել

11:53, 5 Հուլիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է Արցախի կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից:

«Հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեպքերի վիճակագրությունը  և հիշյալ բնույթի արարքների դեմ պայքարում ոստիկանության միջոցների և բացառապես պատժողական քաղաքականության ոչ բավարար լինելը, ԱՀ գլխավոր դատախազը դիմել է ԱՀ կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ՝ հիշյալ արատավոր երևույթների դեմ պայքարի գործում պետական իրավասու մարմինների ջանքերը համակարգելու և փոխգործակցության ուղղությունները սահմանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am