ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը տոնում է 30-ամյակը

21:05, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 4-ին տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակին։

Միջոցամանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, բարձրաստիճան զինվորականներ, պետական այլ գերատեսչությունների, հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, շնորհավորելով ստորաբաժանման աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ Արման Սարգսյանը բարձր է գնահատել վարչության դերակատարումը զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման հարցում, ընդգծելով, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում տարված լայնածավալ աշխատանքները։

Նշվում է, որ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական գործառույթներն ու առաջիկա անելիքները։

Տոնական օրվա առթիվ ստորաբաժանման մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են խորհրդանշական նվերներով։ 

 

 


© 2009 ARMENPRESS.am