ՀՀ էկոնոմիկայի նախարարը ելույթ է ունեցել ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստում

19:32, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած «ԻՆՆՈՊՐՈՄ’22» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում հուլիսի 4-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստը, որի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«ԵԱՏՄ բոլոր երկրների գործարար միավորումների հետ քննարկումների արդյունքում նախապատրաստվել է Միության մակարդակով կոոպերացիայի աջակցության և ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանման առաջնհերթ մեխանիզմների ցանկ»,- նշել է Քերոբյանը՝ հավելելով, որ «այստեղ կարևոր կետերից է ԵԱՏՄ ձեռնարկությունների կոոպերացիոն նախագծերի արտոնյալ վարկավորումը»։

 


© 2009 ARMENPRESS.am