«Ուրարտու»-ն նոր հարձակվող ունի

16:57, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել ռուսաստանցի հարձակվող Լեոն Սաբուան։

Սաբուան ռուսական «Կրասնոդարի» սան է, որի տարբեր տարիքային թիմերում էլ հանդես է եկել ողջ կարիերայի ընթացքում։ 21-ամյա հարձակվողը 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կրասնոդարի» կազմում` մասնակցելով 1 պաշտոնական հանդիպման։ Ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Չելսին» և «Սևիլիան»։


© 2009 ARMENPRESS.am