Երևանում կանցկացվի Կենսաբանության միջազգային օլիմպիադա

16:36, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 10-18-ն անցկացվելու է «Կենսաբանության» միջազգային 33-րդ օլիմպիադան:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Օլիմպիադայի շրջանակներում Հայաստան են ժամանելու 64 երկրի աշակերտական, դիտորդ 3 երկրի, միջազգային ժյուրիի պատվիրակություններ, ինչպես նաև աշակերտական պատվիրակության ուղեկցողներ:


© 2009 ARMENPRESS.am