Հայաստանի հավաքականների կազմերը Համաշխարհային Օլիմպիադայում հայտնի են

18:20, 3 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը, որոնք կմասնակցեն Համաշխարհայչն Օլիմպիադային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց թիմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիական այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չենայ քաղաքում: Այն կմեկնարկի հուլիսի 29-ին և կեզրափակվի օգոստոսի 10-ին:


© 2009 ARMENPRESS.am