Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները Անկարայի համար դիվանագիտական մեծ հաջողություն է անվանել

16:41, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է վերջին օրերին Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները և նշել, որ Անկարան ակնկալում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը իրական գործողություններ կձեռնարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի հավաստիացումները, իհարկե, կարևոր են, բայց գլխավորը իրական գործողություններն են»,-ասել Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին 40 տարիների ընթացքում առնվազն 40 հազար Թուրքիայի քաղաքացի է զոհվել PKK-ի  (Քրդական աշխատավորական կուսակցությունը PKK-ն Թուրքիայում հռչակված է որպես ահաբեկչական կազմակերպություն.-խմբ) և այլ  կազմակերպությունների դեմ պայքարում։

«Ամեն ինչ կախված է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետագա գործողություններից։ Եթե նրանք սխալ քայլեր ձեռնարկեն, ապա Թուրքիան իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, և մենք կգործենք»,- զգուշացրել է նախագահը։

Էրդողանը հիշեցրել է ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ստորագրված Եռակողմ հուշագիրը։

Նա բացատրել է, որ այս փաստաթղթի շնորհիվ այսուհետ PKK-ի և FETÖ-ի (Գյուլենական շարժումն է, որը Պաշտոնական Անկարայի կողմից հռչակված է ահաբեկչական կազմակերպություն.-խմբ) անդամների համար դժվար կլինի խթանել հանցավոր կազմակերպություններին Սկանդինավիայում, ինչպես նաև հարձակվել Թուրքիայի քաղաքացիների վրա և քննադատել Թուրքիային։

Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները Անկարայի համար դիվանագիտական մեծ հաջողություն է անվանել

«Իսպանիայի մայրաքաղաքում գագաթնաժողովը տեղի է ունեցել կրիտիկական պահին, և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հայտարարել են համերաշխության և միասնության մասին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհուրդն առաջին անգամ արտահերթ նիստ է անցկացրել «Ահաբեկչությունը եւ հարավը» թեմայով։

Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի տեքստի վրա, որն առաջին անգամ հաշվի է առնում ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքը ոչ միայն ժողովուրդների ու երկրների, այլ նաև անվտանգության կառույցների դեմ։


© 2009 ARMENPRESS.am