Երևանում կանցկացվի «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ

14:16, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ընթացքում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ համերգի ամբողջ հասույթը կուղղվի Հանրային հեռուստաընկերության բարեգործական նպատակներին:

Համերգի ծրագրում ներառված են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգ», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների երաժշտությունները:

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

 


© 2009 ARMENPRESS.am