Իսրայելի խորհրդարանը հավանություն Է տվել ինքնարձակման մասին օրենքին

12:52, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնեսետը վերջնական ընթերցմամբ օրենք Է ընդունել ինքնարձակման մասին եւ նոր խորհրդարանական ընտրությունները նշանակել նոյեմբերի 1-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Jerusalem Post-ը:

Նախքան ընտրությունները վարչապետի պարտականությունները կատարելու Է Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավար Յաիր Լապիդը:

Ըստ օրինագծի, ինքնարձակման եւ նոր ընտրությունների անցկացման շուրջ նախնական քվեարկությունը պետք Է անցկացվեր հունիսի 29-ին, սակայն այն մեկ օրով հետաձգվել Է, քանի որ առանձին պատգամավորներ պնդել են, որպեսզի ինքնարձակումից առաջ մի շարք առաջարկությունների շուրջ քվեարկություն անցկացվի:

Խորհրդարանն արձակելու մտադրության մասին վարչապետ Նաֆտալի Բենեթը եւ ԱԳՆ-ի ղեկավար Յաիր Լապիդը հայտարարել Էին անցած շաբաթ:

Ընդդիմադիր պատգամավորները, ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, քվեարկությունից հետո այդ օրը «տոն» են համարել: Նրանց կարծիքով, ավարտվում Է «վատագույն կառավարության» գոյությունն Իսրայելի պատմության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am