Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

12:19, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են. որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։


© 2009 ARMENPRESS.am