Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

21:58, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի առողջապահության վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Նշվում է, որ էստոնացին վարակվել է տվյալ հիվանդությամբ արտերկրում

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

 


© 2009 ARMENPRESS.am