ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը

15:48, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վահագն Խաչատուրյանին հունիսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր առաքելությունն իրականացնելու գործում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը՝ մասնավորապես զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:


© 2009 ARMENPRESS.am