18 մլն ռուբլու ավելի քան 80 կգ սեւ խավիար են Խաբարովսկում առգրավել որսագողերից

13:33, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական գործ Է հարուցվել Խաբարովսկի բնակիչների նկատմամբ, որոնք անօրինականորեն հայթայթել են 80 կիլոգրամից ավելի սեւ խավիար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Խաբարովսկի երկրամասի քննչական կոմիտեի հետաքննչական վարչության եւ Հրեական Ինքնավար Մարզի (ՀԻՄ) մամուլի ծառայությունը:

«Հարուցվել Է քրեական գործ այն հանցանշաններով, որը նախատեսված Է ՌԴ Քրեական օրենսգրքի 258,1 հոդվածի 3-րդ մասով (հատկապես արժեքավոր ջրային կենսաբանական պաշարների իրացման նպատակով անօրինական արդյունահանում, պահպանում եւ տեղափոխում)»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի մայիս-հունիսին Խաբարովսկի երկու բնակիչ Խաբարովսկի երկրամասի Նիկոլաեւսկի շրջանում որսացել են ամուրյան թառափ, հանել դրանց խավիարը եւ փորձել վաճառել:

Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հունիսի 4-ին պահեստաշենքում, ինչպես նաեւ մեղադրյալներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել եւ առգրավվել Է 500 միլիլիտր ծավալով 160 զետեղակ եւ 200 միլիլիտր ծավալով 6 զետեղակ ամուրյան թառափի խավիար: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Խաբարովսկի երկրամասի եւ ՀԻՄ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նաեւ հավելում Է, որ որսագողերի կողմից հասցված վնասը գնահատում Է 18 մլն ռուբլի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am