ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի և հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրության հարցը

12:38, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում քննարկում են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 դատավորի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի ընտրության հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի,Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները:


© 2009 ARMENPRESS.am