Ստեփանակերտի Ուլուբաբյան փողոցում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ

17:27, 26 Հունիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում հունիսի 26-ին ժամը 07:40-ին հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ Ս.Վ-ն (ծնված 1991թ.), վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Ուլուբաբյան փողոցի թիվ 70 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն փողոցի 60-ամյա բնակչուհի Լ. Գ.-ին, ով տեղում մահացել է:

Ըստ աղբյուրի՝ ստուգմամբ զբաղվում է Արցախի քննչական կոմիտեն:


© 2009 ARMENPRESS.am