Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Աթենք

18:03, 26 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ:

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:



© 2009 ARMENPRESS.am