Պատմության հետագծով

11:10, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1852 թ. հունիսի 25-ին ծնվել է Անտոնիո Գաուդին՝ կատալոնացի ճարտարապետ, իսպանական մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ (մահ.՝ 1926 թ.):

-1882 թ. հունիսի 25-ին ծնվել է Լեւոն Օրբելին՝ հայ գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը (մահ.՝ 1958 թ.):

-1950 թ. հունիսի 25-ին Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա, եւ սկսվեց Կորեական պատերազմը։

-1967 թ. հունիսի 25-ին կատարվեց առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով՝ 5 մայրցամաքների 24 երկրներում հեռարձակվեց «Բիթլզ» խմբի «All You Need is Love» երգը։

-1991 թ. հունիսի 25-ին Սլովենիան եւ Խորվաթիան հայտարարեցին իրենց անկախությունը Հարավսլավիայից։

-2004 թ. հունիսի 25-ին մահացել է Տիգրան Լեւոնյանը՝ հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), (ծնվ.՝ 1936 թ.):

-2009 թ. հունիսի 25-ին մահացել է Մայքլ Ջեքսոնը՝ ամերիկացի փոփ երգիչ, պարող, պրոդյուսեր եւ գործարար (ծնվ.՝ 1958 թ.):

Ա. Հ.


© 2009 ARMENPRESS.am