ՀՀ ԱԳ նախարարը Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության հարցեր

20:58, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համահայկական նշանակության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի համադրման կարևորությունը:

Կողմերը նաև անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը: Զրուցակիցների խնդրանքով՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է մայիսի սկզբին ԱՄՆ այցի արդյունքները:

               


© 2009 ARMENPRESS.am