Մեկնարկել են Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթները  

10:43, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկնարկել են FLY BAGHDAD ավիաընկերության Բաղդադ - Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռք բերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ flybaghdad.net կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 


© 2009 ARMENPRESS.am