Ռոնալդուն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»  

10:31, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային թիմ հարձակվող Կրիստիանու Ռոնալդուն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Նա կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Պորտուգալացին արդեն հույսը կորցրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի տիտղոսների համար: Ռոնալդուն դրական ազդակներ է տվել «Բավարիա» հնարավոր տեղափոխությանը: Գերմանական ակումբն էլ փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն:

37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է:

  


© 2009 ARMENPRESS.am