ԿԺԴՀ-ի առաջնորդը հրաման Է տվել ամրապնդելու երկրի պաշտպանունակությունը

09:47, 24 Հունիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հրման Է տվել ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունը թշնամական ուժերի դիմակայության համար: Հունիսի 24-ին այդ մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հանրապետության առաջնորդն ընդգծել Է բոլոր ջանքերը գործադրելու անհրաժեշտությունը երկրի ռազմական հզորության եւ պաշտպանական ներուժի ամրապնդման խնդրիրների իրականացման համար, որոնք նշվել են Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական զինվորական հանձնաժողովի (ԿԶՀ) ընդլայնված նիստի ընթացքում՝ ցանկացած թշնամական ուժերի ճնշման համար, ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ ԿԺԴՀ-ն նաեւ որոշում Է ընդունել լրացնելու իր բանակի առաջավոր ստորաբաժանումների օպերատիվ պարտականությունները «ռազմական գործողությունների կարեւոր պլանով»: ԿԺԴՀ-ն հունիսի 23-ին անցկացրել Է Կենտրոնական զինվորական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են զորամասերի ռազմավարական խնդիրների վերանայման եւ դրանց վերակազմման հետ կապված հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am