Շիրակի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրվել Արթիկ համայնքի ոռոգման հիմնախնդիրների թեմայով

21:58, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, համայնքի վարչական պատասխանատուների, մարզի տարածքը սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Արթիկի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, խորհրդակցություն ժամանակ քննարկվել են Արթիկ համայնքի ոռոգման հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, այդ թվում` Մանթաշի ջրամբարից մինչև Վարդաքարի ջրամբար ջրամղմանը, ոռոգման համակարգերի մաքրմանն առնչվող խնդիրներ։

Ըստ աղբյուրի՝ անդարադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, կորուստների նվազեցմանը և ջրատարների մաքրմանը: Մարզպետի տեղակալը պատասխանատուներին հորդորել է առավել զգոն լինել, աշխատանքներն իրականացնել կանոնակարգված և սեղմ ժամկետներում ավարտին հասցնել Գետափ-Անուշավան հատվածի ներհամայնքային ոռոգման ցանցի մաքրման աշխատանքները։


© 2009 ARMENPRESS.am